ՈՒԵՖԱ-ն հնարավոր է փոփոխություններ կատարի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի անցկացման ձևաչափի հետ կապված, որոշումն ընդունելու դեպքում այն կգործի 2024թ-ից,- հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարը կարող է վերադառնալ իր հին ձևաչափին, որը գործում էր 1999-2003թթ:Փոփոխությունը կլինի այսպես, խմբային փուլի ավարտից հետո իրենց խմբերում առաջին 2 հորիզոնականը զբաղեցրած թիմերն անցկացնում էին ևս մեկ խմբային փուլ, որից հետո արդեն խաղարկվում էր 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ:ՈՒԵՖԱ-ն նաև քննարկում է թիմերի շատացումը, 32-ի փոխարեն` 48, հետևաբար, խաղերը կշատանան, ինչին դեմ է Պրեմիեր Լիգան:Անգլիայում կարծում են, որ եթե խաղերը շատանան, ապա թիմերը քիչ կարևորություն կտան ներքին առաջնությանը, քան ՉԼ-ին:
Комментариев нет:
Отправить комментарий