Իտալական Սերիա Ա-ի ԹՈՓ 4-յակի 2 թմեր պատրաստվում են միմյանց միջև փոխանակում իրականացնել:"Ռոման" ու "Ինտերն" ունեն թերի դիրքեր, որոնք անհապաղ ցանկանում են լրացնել նոր ֆուտբոլիստներով:
Իտալացի հանրաճանաչ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկացմամբ այս 2 ակումբները կարող են փոխանակում կատարել:Մատեո Պոլիտանոն "Ինտերից" կգնա "Ռոմա", եթե Լեոնարդո Սպինացոլլան տեղափոխվի "Ինտեր":
Քանի որ Նիկոլո Ձանյոլոն շարքից դուրս էր մնացել 6 ամսով, Ռոմային հարկավոր է նոր վինգեր փնտրել աջ դիրքի համար, որովհետև Մխիթարյանն էլ է վնասվածքով (3-5 շաբաթ), իսկ Ջենգիզ Ունդերը չի կարողանում արժանավույնս փոխարինել իտալացուն:Իսկ "Ինտերը" չկարողացավ համաձայնության գալ Էշլի Յանգի տրանսֆեռի հարցում, այդ իսկ պատճառով անցավ այլընտրանքների:
Комментариев нет:
Отправить комментарий