Հայտնի է դարձել Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակչի զույգի մեկ մասնակիցը, և դա "Աստոն Վիլլան" է, ով հաղթեց կիսաեզրափակչի պատասխան խաղում 2:1 "Լեսթերին":
Առաջին հանդիպումը Լեսթերում ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Բիրմինգեմում "Վիլլան" կարողացավ առավելության հասնել "աղվեսների" նկատմամբ:Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մետ Թարգեթը, պատասխան գոլը 72-չդ չոպեին խփեց Կելեչի Իհեանաչոն:Մրցավար Մայք Դինի կողմից ավելացված 90+3-րդ րոպեին փոխարինման մտած եգիպտացի լեգեոներ Տրեզեգեն դարձավ որոշիչ գոլի հեղինակ:
"Աստոն Վիլլան" Լիգայի Գավաթի եզրափակիչ դուրս եկավ 10 տարվա դադարից հետո:
Երկրորդ ֆինալիստը հայտնի կդառնա այսօր:Իրար ուղեգիրը կխաղարկեն "Մանչեսթեր Սիթին" և "Մանչեսթեր Յունայթեդը", որոնց միջև առաջին խաղն ավարտվել է 1:3 հաշվով` Սիթիի հաղթանակով:
Комментариев нет:
Отправить комментарий