A ADS

среда, 8 января 2020 г.

Փյունիկը նոր գլխավոր մարզիչ ունի

 Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին գլխավորել է Երևանի Փյունիկը:Բերեզովսկին ժամանել է Սոչիից, քանի որ վերջին աշխատանքային պաշտոնն այնտեղ էր, քաղաքի համանուն թմում աշխատել է որպես դարպասապահների մարզիչ, և որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Մարզչական շտաբի անդամներն են`  Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն:Բերեզովսկին խաղացել է բազմաթիվ ակումբներում` «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում:
Փյունիկի մարզչական շտաբին է միացել նաև Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում:

Комментариев нет:

Отправить комментарий