Բերգամոյի "Ատալանտայի" կոլումբացի հարձակվող Դյուվան Սապատան պաշտոնապես տեղափոխվեց "Ատալանտա":Ավելի վաղ, 28-ամյա ֆուտբոլիստը Գասպերինիի թմում հանդես էր գալիս վարձավճարով:
Ինքը ` ֆուտբոլիստն ասել է.
"Ես շատ երջանիկ եմ, շնորհակալություն եմ հայտնում Ատալանտային, որ վստահեց ինձ:Բերգամոյում ինձ առաջին օրվանից լավ ընդունեցին:Մենք կերտում ենք մի նոր պատմություն, որից հաճույք ենք ստանում բոլորս":
Սապատան "Ատալանտայում" է 2018թ-ից:Նա խաղացել է "Նապոլիում", "Ուդինեզեում", "Սամպդորիայում":Կոլումբիայի հավաքական է հրավիրվում 2017թ-ից:
Անցած սեզոնում նա Սերիա Ա-ում խփել է 23 գոլ` առաջ անցնելով Ռոնալդուից, Մերտենսից և Իմոբիլեից, զիջեց միայն Կվալյառելային:Այս մրցաշրջանում կոլումբացին Սերիա Ա-ի 9 խաղերում խփել է 6 գնդակ և տվել 2 գոլային փոխանցում:
Комментариев нет:
Отправить комментарий