Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի տեղափոխությունը «Աստանա» վերջապես հաստատվեց ղազախական ակումբի կողմից:
Տիգրան Բարսեղյանը բուժզննում է անցել, որից հետո կնքել է 2 տարվա պայմանագիր: Թիմը այժմ գտնվում է Պորտուգալիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Աստանան» Ղազախստանի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոնն է, պարբերաբար մասնակցում է նաև եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերի: Այս տարի թիմը սկսելու է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից:
Комментариев нет:
Отправить комментарий