Կատալոնական "Բարսելոնան" վարձակալական հիմունքներով Գերմանիա է ուղարկել թիմի երիտասարդ պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին:Թիմը մինչ այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա "Շալկե 04" ակումբում:20-ամյա ֆուտբոլիստի վարձակալումը կտևի մինչև 2020թ-ի հունիսի 30-ը:
Ժան-Կլերը "Բարսելոնա" է տեղափոխվել "Թուլուզից" 2019թ-ի հունվարին:Պաշտպանի պայմանագիրը "կապտանռնագույնների" հետ կգործի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:Այս սեզոնում Տոդիբոն 2 անգամ դաշտ է դուրս եկել "Լա Լիգայի" շրջանակներում և 1 անգամ "Չեմպիոնների Լիգայում":
Комментариев нет:
Отправить комментарий