Լոնդոնի ''Արսենալի'' գաբոնցի ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել "Բարսելոնա",- տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Ակումբում հասկանում են, որ "զինագործների" աստղին ձեռք բերելը կլինի շատ դժվար, սակայն հավաստիացնում է, որ համաձայնության կգան:
Սուարեզի վնասվածքի պատճառով ավելի վաղ դիտարկվում էր "Վալենսիայի" Ռոդրիգո Մորենոն, սակայն Օբամեյանգի արագությունն իրեն ավելի կատարյալ կդարձնի "Բարսայի" հարձակման գծում:
Հենց ինքը` Օբամեյանգը երկար ժամանակ չի կարողանում նոր պայմանագիր կնքել "Արսենալի" հետ:Նա Պրեմիեր Լիգայի այս տարվա խաղարկությունում 22 խաղում խփել է 14 գոլ և տվել 2 գոլային փոխանցում:
Комментариев нет:
Отправить комментарий