A ADS

четверг, 9 января 2020 г.

Մանրամասներ Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

Իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի Ռոմա - Տորինո 0:2 հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մտավ փոխարինման խաղի 63-րդ րոպեին:Խաղից մեկ օր հետո համացանցում հայտնվեց նորություն Հենոյի վնասվածքի հետ կապված:Ինչպես տեղեկացնում է "Corriere dello Sport"-ը` Մխիթարյանը վնասել է ձախ ազդրի մկանը և վերականգնման համար կպահանջվի 3-5 շաբաթ:Մխիթարյանը խաղի ընթացքում մի քանի հարված ստացավ իր ոտքերին և զգաց ցավը, սակայն շարունակեց խաղը:Ըստ երևույթի Հենոն բաց կթողնի Յուվենտուսի դեմ հանդիպումը, որը կկայանա հունվարի 12-ին:

Комментариев нет:

Отправить комментарий