"Ատլետիկոյի" ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը հնարավոր է տեղափոխվի "Բավարիա", հաղորդում է France Football-ը:
Պարբերականի փոխանցմամբ, "Բավարիան" ցանկանում է գնել 24-ամյա ֆուտբոլիստին այս ձմեռային տրանսֆեռային պատուհանի ընթացքում:Ինքը` ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է լքել Մադրիդը, քանի որ չի ստանում բավական խաղաժամանակ:
Լեմարով են հետաքրքրվում նաև "Վուլվերհեմպտոնը", "Արսենալը" և "Տոտենհեմը":
Այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
Комментариев нет:
Отправить комментарий