A ADS

среда, 29 января 2020 г.

Գերմանական ակումբը առաջարկ է արել Միլանին


Իտալական "Միլանի" հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը հնարավոր է կարիերան շարունակի Բունդեսլիգա:
Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ, լեհ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Բեռլինի "Հերտա", թիմն արդեն կատարել է 27 մլն-անոց առաջարկ:
Հետաքրքրվող կողմերը պլանավորել են հանդիպում, որպիսի գան ընհանուր համաձայնության:
Պյոնտեկն այս սեզոնում մասնակցել է 18 խաղի բոլոր մրցաշարերում, խփել` 4 գոլ: 

Սուսոն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Իսպանիա


Картинки по запросу suso milan
Սուսոն շատ մոտ է "Սևիլյա" տեղափոխվելուն:Հեռանալու մասին տեղեկությունը Միլանում կհայտնեն այսօր երեկոյան:
Թմերը համաձայնության են հասել:Ֆուտբոլիստը ժամանել է Անդալուզիայի մայրաքաղաք:

Սուսոն այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 16 խաղերում խփել է 1 գոլ և տվել 2 ասիստ:

Ֆլորենցին հնարավոր է տեղափոխվի Իսպանիա


Похожее изображение
Իտալական "Ռոմայի" ավագ Ալեսանդրո Ֆլորենցին հնարավոր է վարձակալական հիմունքներով տեղափոխվի "Վալենսիա",- հաղորդում է La Gazzeta delo Sport-ը:
Վարձակալումը կտևի մինչ այս մրցաշրջանի ավարտը, եթե գործարքն իրականանա, ապա "գայլերը" կվաստակեն 1.7 մլն եվրո:
28-ամյա իտալացին համարվում է"Ռոմայի" սան:Սերիա Ա-ի այս մրցաշրջանում նա խաղացել է 14 խաղ:

Պեդրո Ռոդրիգեսը հնարավոր է տեղափոխվի Իտալիա


Картинки по запросу pedro rodriguez
Լոնդոնի "Չելսիի" հարձակվողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը հնարավոր է տեղափոխվի "Ռոմա":Հռոմյան այս ակումբը ցանկանում է ամեն կերպ հասցնել մինչ ձմեռային տրանսֆեռային պատուհանի փակումը գնել մի ֆուտբոլիստի, ով կփոխարինի հարձակման գծի ֆուտբոլիստի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ "Ռոման" կգնի "Բարսելոնայի" կիսապաշտպան Կառլես Պերեսին, բայց այս քայլը չի նշանակում, որ պետք չէ ուժեղացնել հարձակման գիծը ևս մեկ խաղացողով:
Պեդրոյի պայմանագիրը "Չելսիի" հետ գործում է մինչև այս սեզոնի ավարտ, և լոնդոնյան ակումբը մտադիր չէ հեշտությամբ ֆուտբոլիստի հետ բաժանվել:
Իսպանացին այս մրցաշրջանում խաղացել է ընդամենը 5 խաղ, աչքի չի ընկել արդյունավետությամբ:

Տոտենհեմը նոր ձեռքբերում ունի


Картинки по запросу steven bergwijn tottenham
Անգլիական "Տոտենհեմը" պայմանագիր է ստորագրել Հոլանդիայի հավաքականի և "ՊՍՎ Էյնդհովենի" ֆուտբոլիստ Ստիվեն Բերգվեյնի հետ մինչև 2025թ:
Գործարքի արժեքը չի նծվում, բայց ավելի վաղ տեղեկացնվում էր, որ լոնդոնյան ակումբը կվճարի 30 մլն եվրո:
Բերգվեյնը "ՊՍՎ"-ի սան է:Թմի գույները պածտպանել է 2014թ-ից:Ստիվենն այս մրցաշրջանում "ՊՍՎ"-ում անցկացրել էր 29 խաղ բոլոր մրցաշարերում, որտեղ խփել էր 6 գոլ և տվել 13 ասիստ:

Մանչեսթեր Յուայթեդը ցանկանում է գնել Վալենսիայի խաղացողին


Картинки по запросу valencia fc background
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" կենտրոնացված է չղչիկների ուրուգվայցի հարձակվող Մաքսիմիլիանո Գոմեսի տրանսֆեռի վրա:"Մանկունյանցիները" ցանկանում են ֆուտբոլիստին ձեռք բերել ամռանը:
"Կարմիր սատանաների" նորվեգացի մարզիչ Օլե Գունար Սուլշերը կազմել է "Յունայթեդի" հնարավոր տրանսֆեռների ցուցակը, որի մեջ մտնում է 23-ամյա հարձակվողը:Մանչեսթերյան ակումբի սկաուտները մեկ անգամ չէ, որ ստադիոնից հետևել են Գոմեսի խաղին, այդ թվում նաև "Բարսելոնայի" դեմ խաղը (2:0), որտեղ 2 գոլն էլ ինքը ստեղծեց:

Լեաոյի գրառումն ինստագրամում

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում կայացավ "Միլան - Տորինո" խաղը, որն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով` 4:2 :
Խաղի վերջին գոլը խփեց Զլատան Իբրահիմովիչը, նրան գոլային փոխանցում տվեց Ռաֆաել Լեաոն:Խաղից հետո երիտասարդ պորտուգալացին իր ինստագրամյան էջի stories բաժնում գրառում է կատարել:

"Ես PlayStation-ով Զլատանով էի խաղում, իսկ այսօր ես նրան գոլային փոխանցում տվեցի:Երբեք մի դադարեք երազել":


"Բարսելոնան" հետաքրքրվում է Դուշան Տադիչի ծառայություններով


Картинки по запросу dusan tadic
Կատալոնական ակումբի հարձակվողական գիծն ուժեղացնելու հիմնական տարբերակն էր "Վալենսիայի" Ռոդրիգոն, սակայն նրա հետ բանակցությունները  հաջող չընթացան:
Այդ պատճառով "կապտա-նռնագույնների" ղեկավարությունը որոշեց կենտրոնանալ 31-ամյա սերբի վրա:
Կողմերը սկսել են բանակցություները, ֆուտբոլիստի գործակալը պլանավորում է վաղը ժամանել Իսպանիա:
Տադիչի ներկայիս պայմանագիրն "Այաքսի" հետ գործում է մինչև 2023 թվականը:
Դուշանը Էրեդիվիզիի այս մրցաշրջանի 20 խաղում խփել է 8 գոլ և տվել 14 գոլային փոխանցում:

10 տարի անց "Աստոն Վիլլան" դուրս եկավ եզրափակիչ


Հայտնի է դարձել Անգլիական Լիգայի Գավաթի եզրափակչի զույգի մեկ մասնակիցը, և դա "Աստոն Վիլլան" է, ով հաղթեց կիսաեզրափակչի պատասխան խաղում 2:1 "Լեսթերին":
Առաջին հանդիպումը Լեսթերում ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Բիրմինգեմում "Վիլլան" կարողացավ առավելության հասնել "աղվեսների" նկատմամբ:Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մետ Թարգեթը, պատասխան գոլը 72-չդ չոպեին խփեց Կելեչի Իհեանաչոն:Մրցավար Մայք Դինի կողմից ավելացված 90+3-րդ րոպեին փոխարինման մտած եգիպտացի լեգեոներ Տրեզեգեն դարձավ որոշիչ գոլի հեղինակ:
"Աստոն Վիլլան" Լիգայի Գավաթի եզրափակիչ դուրս եկավ 10 տարվա դադարից հետո:
Երկրորդ ֆինալիստը հայտնի կդառնա այսօր:Իրար ուղեգիրը կխաղարկեն "Մանչեսթեր Սիթին" և "Մանչեսթեր Յունայթեդը", որոնց միջև առաջին խաղն ավարտվել է 1:3 հաշվով` Սիթիի հաղթանակով:

Հունվարի 29. մի շարք հետաքրքիր խաղեր


Картинки по запросу man city
Հունվարի 29-ին կկայանան հետաքրքիր խաղեր Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում

Պրեմիեր Լիգա. 18-րդ տուրի հետաձգված խաղ
"Վեսթ Հեմ - Լիվերպուլ" 23:45

Լիգայի Գավաթ. կիսաեզրափակիչ
"Ման. Սիթի - Ման. Յունայթեդ" 23:45

Կոպա դել Ռեյ. 1/8 եզրափակիչ
"Ռայո Վալյեկանո - Վիլյառեալ" 22:00
"Կուլտուրալ Լեոնեսա - Վալենսիա" 22:00
"Սարագոսա - Ռեալ Մադրիդ" 23:59
"Ռեալ Սոսյեդադ - Օսասունա" 23:59
"Բադախոս - Գրանադա" 23:59

Իտալիայի գավաթ. 1/4 եզրափակիչ
"Ինտեր - Ֆիորենտինա" 23:45

Ֆրանսիայի գավաթ. 1/8 եզրափակիչ
"Պո - ՊՍԺ" 21:30
"Էպինալ - Լիլ" 21:30
"Մարսել - Ստրասբուրգ" 23:59 +5



вторник, 28 января 2020 г.

Տոմա Լեմարը հնարավոր է տեղափոխվի Բունդեսլիգա


Картинки по запросу thomas lemar
"Ատլետիկոյի" ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը հնարավոր է տեղափոխվի "Բավարիա", հաղորդում է France Football-ը:

Պարբերականի փոխանցմամբ, "Բավարիան" ցանկանում է գնել 24-ամյա ֆուտբոլիստին այս ձմեռային տրանսֆեռային պատուհանի ընթացքում:Ինքը` ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է լքել Մադրիդը, քանի որ չի ստանում բավական խաղաժամանակ:

Լեմարով են հետաքրքրվում նաև "Վուլվերհեմպտոնը", "Արսենալը" և "Տոտենհեմը":

Այս մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման և արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Հայտնի են դարձել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի զույգերը


Картинки по запросу emirates fa cup
Կայացել է 5-րդ փուլի վիճակահանությունը - 1/8 եզրափակչի Անգլիայի Գավաթ:

Բոլոր խաղերը կկայանան մարտի 5-ին ժամը` 23:45

"Շեֆիլդ Ուենսդի - Մանչեսթեր Սիթի"
"Ռեդինգ/Քարդիֆ - Շեֆիլդ Յունայթեդ"
"Չելսի - Լիվերպուլ/Շրոուսբերի"
"Վեսթ Բրոմվիչ - Նյուքասլ/Օքսֆորդ"
"Լեսթեր - Քովենթրի/Բիրմինգեմ"
"Նորթհեմփթոն/Դերբի Քաունթի - Ման. Յունայթեդ"
"Սաութհեմփթոն/Տոտենհեմ - Նորվիչ Սիթի"
"Պորտսմութ - Արսենալ"


Սանչեսը հնարավոր է վերադառնա Յունայթեդ


Картинки по запросу alexis sanchez
"Մանկունյանցիների" նորվեգացի մարզիչ Օլե Գունար Սուլշերն անդրադարձել է Ալեքսիս Սանչեսին և, նշել նրա կարևորության մասին իր թիմի համար:
"Ալեքսիսը հետ կգա և ձեզ հակառակը կապացուցի":

"Կարմիր սատանաների" մարզիչը հաստատել է, որ չիլիացի ֆուտբոլիստը կմիանա թիմին, երբ որ ավարտվի վարձակալության ժամկետը Ինտերում:

Սանչեսն Ինտերում խփել է միայն մեկ գոլ 7 խաղում, նրա կարիերան շարունակում է անկում ապրել վնասվածքների պատճառով:

понедельник, 27 января 2020 г.

Կոբի Բրայանտի ուղղաթիռի ավիավթարի ականատեսներից մեկը հայ է


Ամերիկահայ Ջերրի Քոչարյանը ականատես է եղել ուղղաթիռի ավիավթարին:Նա ասում է, որ վթարից առաջ ուղղաթիռը շատ ցածր էր թռնում:
Քոչարյանը նշել էր, որ ուղղաթիռն ինչ-որ տարօրինակ ձայներ էր հանում և իրոք ցածր էր ընթանում:"Ես տեսա, թե իչպես ուղղաթիռը միանգամից ընկավ, դրանից հետո ուղղաիթռը մառախուղի մեջ հայտնվեց և քիչ անց փայթյուն լսվեց"- ասել է նա:
Ուղղաթիռը Կոբի Բրայանտին էր պատկանում, նրա հետ միասին նրա 13-ամյա դուստր Ջինա Մարիա-Օնորեն նույնպես հեռացել է կյանքից:Կատաստրոֆայի զոհ են դարձել ևս 7 մարդ` այդ թվում օդաչու ` Արա Զոբայանը, ով զոհաբերեց իրեն մի քանի հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար:Նա ամեն ինչ արեց, որպեսզի ուղղաթիռն ընկնի գոնե ոչ քաղաքի վրա, իսկ այդ քաղաքը հայածատ Գլենդելն է:

пятница, 24 января 2020 г.

Սոցցանցերի ամենաշատ ներգրավված երեք թիմերը

Blinkfire-ը ամփոփել է 2019թ ֆուտբոլային ակումբների ունեցած ակտիվությամբ սոցցանցերում:

"Բարսայի" հրապարակումներն Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում ունեցել են ամենամեծ ներգրավվածությունը` շուրջ 1.471 մլրդ:Այս ցուցանիշով 2-րդը "Լիվերպուլն" է, որի արդյունքն է 1.161 մլրդ:Լավագույն եռյակը եզրափակում է "Մաչեսթեր Յունայթեդը", որի երկրպագուների բանակը չնայած թիմի անհաջող ելությներին, շարունակում է մնալ հավատարիմ (1.044 մլրդ):

Ալեքսանդր-Առնոլդը նախանձելի ցուցանիշ է գրանցել


Похожее изображение
"Լիվերպուլը" երեկ հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց "Վուլվերհեմփթոնին":Այդ խաղում առաջինը հաշիվը բացեց Ջորդան Հենդերսոնը` գլխի հարվածով գրավելով Ռուի Պատրիսիուի դարպասը:Իսկ նրան փոխանցում կատարեց հենց Տրենտը` տուգանայինից դիպուկ իրացնելով:

Այս կերպ` հերթական գոլային փոխանցումով, 21-ամյա անգլիացին կատարեց իր 22-րդ ասիստը ԱՊԼ-ի վերջին 2 տարում:Ցանկացած այլ ֆուտբոլիստի մոտ 5-ով քիչ է:Հավելենք, որ այս ստանդարտից կատարած ասիստով Տրենտն իր ցուցանիշը թարմացրեց և հասցրեց 10-ի:Նա լավագույնն է այս ցուցանիշով:

Բարսելոնան կխաղա Լեգանեսի դեմ, Ռեալը` Սարագոսայի. Կոպա դել Ռեյի 1/8 եզրափակչի զույգերը

Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակիչ փուլի զույգերը հայտնի են`

"Բարսելոնա - Լեգանես"
"Սարագոսա - Ռեալ Մադրիդ"
"Սոսյեդադ - Օսասունա"
"Միրանդես - Սևիլյա"
"Վալյեկանո - Վիլյառեալ"
"Բադախոս - Գրանադա"
"Լեոնեսա - Վալենսիա"
"Տեներիֆ - Ատլետիկ Բիլբաո"

Բոլոր խաղերը կկայանան հունվարի 28-ին, սակայն ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել ժամային հարցում:

3 ռուս ֆուտբոլիստ տուգանվել և որակազրկվել են խաղադրույք կատարելու պատճառով

3 ռուս ֆուտբոլիստ որակազրկվել և տուգանվել են իրենց սեփական թմի վրա խաղադրույք կատարելու պատճառով:Սրա մասին հայտնում է "Чемпионат"-ը:

Նշվում է, որ ֆուտբոլային ակումբ "Մաշուկ ԿՄՎ"-ի, որը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում (ՊՖԼ), Յարոսլավ Մալոլետկովը, Ռոման Դեմիդովը և Դանիիլ Լեզգինվևը մեղադրվում են խաղադրույք կատարելու մեջ:

Ռուսաստանի ֆուտբոլային միության էթիկայի կոմիտեն Լեզգինցևին նշանակեց 2 տարվա որակազրկում և տուգանք` 300000 ռուբլիի չափով:Դեմիդովին ու Մալոլետկովին` 1 տարի և նույնպես 300. հազար ռուբլիի չափով տուգանք:

Հունվարի 24. կայանալիք բոլոր հետաքրքիր հանդիպումները


Картинки по запросу ibrahimovic milan
Այսօր հունվարի 24-ն է և ֆուտբոլը շարունակվում է:Հանգստյան օրերին ընդառաջ` այսօր երեկոյան կկայանան մի շարք թեժ հանդիպումներ:

Բունդեսլիգա. 19-րդ տուր 
"Բորուսսիա - Քյոլն" 23:30

Սերիա Ա. 21-րդ տուր
"Բրեշիա - Միլան" 23:45

Լա Լիգա. 21-րդ տուր
"Օսասունա - Լևանտե" 23:59

Լիգա 1. 21-րդ տուր
"Նիցցա - Ռեն" 23:45

Էրեդիվիզի. 20-րդ տուր
"Ուտրեխտ - Դեն Հաագ" 23:00

Տիգրան Բարսեղյանը` Աստանայի ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի տեղափոխությունը «Աստանա» վերջապես հաստատվեց ղազախական ակումբի կողմից:
Տիգրան Բարսեղյանը բուժզննում է անցել, որից հետո կնքել է 2 տարվա պայմանագիր: Թիմը այժմ գտնվում է Պորտուգալիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Աստանան» Ղազախստանի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոնն է, պարբերաբար մասնակցում է նաև եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերի: Այս տարի թիմը սկսելու է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից:

четверг, 23 января 2020 г.

Հունվարի 22. կայացած խաղերի արդյունքները և սպասվող խաղեր


Картинки по запросу liverpool
Հունվարի 22-ին կայացած խաղերի արդյունքները.

Պրեմիեր Լիգա. 24-րդ տուր
"Լեսթեր Սիթի 4:1 Վեսթ Հեմ"
"Ման. Յունայթեդ 0:2 Բառնլի"
"Չելսի 2:2 Արսենալ"
"Տոտենհեմ 2:1 Նորվիչ"

Կոպա դել Ռեյ. 1/16 փուլ
"Իբիցա 1:2 Բարսա"
"Լոգրոնյես 0:1 Վալենսիա"
"Էլչե 1:1 Ատլետիկ Բիլբաո 4:5 11մ"
"Ժիրոնա 0:3 Վիլյառեալ"
"Ունիոնիստաս 1:3 Ռեալ Մադրիդ"
"Սոսյեդադ 2:0 Էսպանյոլ"
"Բադալոնա 1:3 Գրանադա"
"Տեներիֆ 2:1 Վալյադոլիդ"

Լիգայի գավաթ. կիսաեզրափակիչ
"Լիոն 2:2 Լիլ 4:3 11մ"
"Ռեյմս 0:3 ՊՍԺ"

Հունվարի 23-ին կայանալիք հանդիպումներն են`
"Վուլվզ - Լիվերպուլ" 23:59 ՊԼ

среда, 22 января 2020 г.

Բավարիան հնարավոր է վերադարձնի իր նախկին ֆուտբոլիստին


Картинки по запросу bayern munich background
Գերմանական "Բավարիա Մյունխեն" ակումբի ղեկավարները հանդիպել են ակումբի խորհրդի անդամների հետ, որի մեջ մտնում են Մյուլերը, Լևանդովսկին, Կիմմիխը, Տիագոն, Նոյերը և Դավիդ Ալաբան:Հանդիպման ընթացքում նրանք քննարկեցին Դուգլաս Կոստային վերադարձնելու հարցը:

Ֆուտբոլիստների կարծիքով, բրազիլացի վինգերի խաղային մտածողությունը և հմտությունները կարող են օգնել թիմին բարելավել իր խաղը և դիրքը մրցաշարային աղյուսակում, հաշվի առնելով, որ վնասվածք ունեն Կոմանն ու Գնաբրին, կարելի է ենթադրել, որ "Բավարիան" ամեն ինչ կանի ձեռք բերելու բրազիլացուն:Չնայած, որ Գնաբրին արդեն շարք է վերադարձել, թեև չունի խաղային պրակտիկա, Կոուտինյոն ամենայն հավանականությամբ կհեռանա, ապա անհրաժեշտույթուն է ծագում եզրային ֆուտբոլիստի:

Յունայթեդը 36մլն եվրոյի առաջարկ է արել 16-ամյա ֆուտբոլիստին


Картинки по запросу джуд беллингем
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է գնել "Բիրմինգեմի" կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին,- հաղորդում է Sky Sports-ը:
Պարբերականը հաղորդում է, որ "մանկունիանցիները" ցանկանում է նրան ձեռք բերել այս ձմռանը:Երիտասարդ ֆուտբոլիստով են հետաքրքրվում նաև "Բարսան", "Լիվերպուլը", "Դորտմունդը" և "Բավարիան":
Ջուդը 16 տարեկան է:Նա ստանում է շաբաթական 145 եվրո:Ֆուտբոլիստն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կարող է կնքել հունիսի 29-ին, երբ կդառնա 17տ:
Բելինգեմը համարվում է "Բիրմինգեմի" սան:Չեմպիոնշիփի մրցաշրջանի 25 խաղում նա խփել է 4 գոլ և տվել 1 գոլային փոխանցում, վաստակել` 2 դեղին քարտ

Բավարիան ցանկանում է Կոուտինյոյին հետ ուղարկել Բարսելոնա


Bild-ի ինֆորմացիայով "Բավարիան" չի ցանկանում գնել բրազիլացի 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆեռը:
Կոուտինյոն կվերադառնա Կատալոնիա այս մրցաշրջանի ավարտից հետո:
"Բավարիայի" ղեկավարությունը կարծում է, որ 120մլն եվրոն շատ շատ  այս ֆուտբոլիստի համար:Բրազիլացի փլեյմեյքերը այս սեզոնում 16 խաղում խփել է 6 գոլ և տվել 5 գոլային փոխանցում:

Իպանական ֆուտբոլ. Արքայական գավաթ. Կոպա դել Ռեյ...


Картинки по запросу copa del rey
Այսօր` հունվարի 22-ին կկայանան 8 հանդիպում Կոպա դել Ռեյի 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում:

"Իբիցա - Բարսելոնա" 22:00
"Էլչե - Ատլետիկ Բիլբաո" 22:00
"Սոսյեդադ - Էսպանյոլ" 23:59
"Սալամանկ - Ռեալ Մադրիդ" 23:59
"Ժիրոնա - Վիլյառեալ" 23:59
"Տեներիֆ - Վալյադոլիդ" 23:59
"Բադալոնա - Գրանադա" 23:59
"Լոգրոնյես - Վալենսիա" 23:59

Բարսան կորուստներով կմոտենա Կոպա դել Ռեյի հանդիպմանը


Картинки по запросу pique busquets messi
"Բարսելոնայի" մարզչական շտաբը ներկայացրել է 18 ֆուտբոլիստների, ովքեր կմասնակցեն Կոպա դել Ռեյի 1/16 եզրափակչի հանդիպմանն ընդդեմ "Իբիցայի":

Դարպասապահներ.
Տեր-Շտեգեն, Նետու

Պաշտպաններ.
Սեմեդու, Լանգլե, Ալբա, Ումտիտի, Ֆիռպո, Խուան Բրանդարիս

Կիսապաշտպաններ.
Սերխի Ռոբերտո, Ռիկարդ Պուջ, Արթուր Ռամոս, Դե Յոնգ, Արտուրո Վիդալ, Իվան Ռակիտիչ

Հարձակվողներ.
Գրիզման, Կարլես Պերես, Անսու Ֆատի, Աբել Ռուիզ

вторник, 21 января 2020 г.

Բարսան փոխարինող է որոնում Սուարեզին


Картинки по запросу aubameyang
Լոնդոնի ''Արսենալի'' գաբոնցի ֆուտբոլիստ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել "Բարսելոնա",- տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Ակումբում հասկանում են, որ "զինագործների" աստղին ձեռք բերելը կլինի շատ դժվար, սակայն հավաստիացնում է, որ համաձայնության կգան:

Սուարեզի վնասվածքի պատճառով ավելի վաղ դիտարկվում էր "Վալենսիայի" Ռոդրիգո Մորենոն, սակայն Օբամեյանգի արագությունն իրեն ավելի կատարյալ կդարձնի "Բարսայի" հարձակման գծում:

Հենց ինքը` Օբամեյանգը երկար ժամանակ չի կարողանում նոր պայմանագիր կնքել "Արսենալի" հետ:Նա Պրեմիեր Լիգայի այս տարվա խաղարկությունում 22 խաղում խփել է 14 գոլ և տվել 2 գոլային փոխանցում:

суббота, 18 января 2020 г.

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Տիագո Սիլվային

Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել «ՊՍԺ«-ում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է սենեգալցուն առաջարկել տարեկան 12 միլիոն եվրո: 28-ամյա պաշտպանը նախորդ ամռանը հրաժարվել էր տեղափոխվել «ՊՍԺ», քանի որ ակումբի մարզական հեռանկարները չէին համոզել ֆուտբոլիստին, բայց նշվում է, որ այժմ նա պատրաստ է դիտարկել Փարիզ տեղափոխվելու տարբերակը: Կուլիբալիին «ՊՍԺ»-ում դիտարկում են որպես 35-ամյա Տիագո Սիլվային երկարաժամկետ փոխարինողի:

Աբրամովիչը 117մլն-անոց տրանսֆեռ է նախապատրաստում


"Չելսիի" սեփականատեր և ռուս միլիարդերը Ռոման Աբրամովիչը ցանկանում է Լոնդոնում տեսնել "Դորտմունդի" անգլիայի վինգեր Ջեյդոն Սանչոյին:
The Sun-ի հաղորդմամբ, "Չելսին" Սանչոյին դիտարկում է որպես Ազարին փոխարինող, ով անցած ամառ տեղափոխվեց "Ռեալ Մադրիդ":
Սանչոն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրած 15 խաղում խփել է 9 գնդակ և տվել 9 գոլային փոխանցում:

Լա Լիգա, Բունդեսլիգա, Սերիա Ա, Պրեմիեր Լիգա. այսօրվա ԹՈՓ հանդիպումները...


Картинки по запросу sargis adamyan
Այսօր հունվարի 18-ն է:Համաշխարհային ֆուտբոլում այսօր և վաղը դիտարժան հանդիպումներ են սպասվում:
Լա Լիգա. հունվար 18

"Լևանտե - Ալավես" 16:00
"Ռեալ Մադրիդ - Սևիլյա" 19:00
"Օսասունա - Վալյադոլիդ" 21:30
"Էյբար - Ատլետիկո" 23:59

ԱՊԼ. հունվար 18

"Ուոտֆորդ - Տոտենհեմ" 16:30
"Արսենալ - Շեֆիլդ Յունայթեդ" 19:00
"Բռայթոն - Աստոն Վիլլա" 19:00
"Ման. Սիթի - Քրիստալ Փելըս" 19:00
"Նորվիչ - Բորմուտ" 19:00
"Սաութհեմփթոն - Վուլվզ" 19:00
"Վեսթ Հեմ - Էվերտոն" 19:00
"Նյուքասլ - Չելսի" 21:30

Բունդեսլիգա. հունվար 18

"Հոֆենհայմ - Այտրախտ" 18:30
"Ֆորտունա - Վերդեր" 18:30
"Մայնց - Ֆրայբուրգ" 18:30
"Աուգսբուրգ - Դորտմունդ" 18:30
"Քոյլն - Վոլֆսբուրգ" 18:30
"Լեյպցիգ - Ունիոն Բեռլին" 21:30

Սերիա Ա. հունվար 18

"Լացիո - Սամպդորիա" 18:00
"Սասուոլո - Տորինո" 21:00
"Նապոլի - Ֆիորենտինա" 23:45





пятница, 17 января 2020 г.

Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց Մոլդովայի ընտրանուն


Հունվարի 17-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընկերական հանդիպում անցկացրեց: Մրցակիցը Մոլդովան էր: Խաղի ընթացքում զիջելով հաշվի մեջ` Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ` խաղավերջում ձևակերպելով 3:2 հաշիվը: 
 
Հայաստան-Մոլդովա` 3:2
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Գոլեր. 1:0`Գարեգին Մաշումյան (10'), 1:1` Կոստանտին Նիտա (14'), 1:2` Յուլիան Կոյոչարու (30'), 2:2` Սարո Գալստյան (37'), 3:2` Էնրիկե (37')
Զգուշացում` Կելսոն (13'), Լեոնիդ Պոդլեսնով (23')

Սալահը կատակել է Ման. Յունայթեդի հետ ոչ-ոքի ավարտված խաղի վրա


Похожее изображение
TV 2 Sporten-ին տված հարցազրույցում "Լիվերպուլի" հարձակվող Մուհամեդ Սալահը կատակել է Մանչեսթեր Յունայթեդի դեմ ոչ-ոքիի շուրջ:

Լրագրող - "Այն փաստը, որ Յունայթեդը միակ թիմն է, ով ձեզնից միավոր է խլել..."

Սալահ - "Որովհետև ես վնասվածք ունեի..."

Լրագրող - "Դա էր պատճառը?"

Սալահ - "Ոչ, իհարկե, նրանք լավ խաղացին մեր դեմ, և մենք հնարավորություն ունեինք հաղթելու խաղը:Մենք անբախտ էինք, պարզապես:Դա կարող էր պատահել, և մենք ոչ-ոքի խաղացինք:Եվ այժմ ժամանակն է, որ կենտրոնանաք մեր հաջորդ խաղի վրա և հաղթենք այն":

Դյուվան Սապատան տեղափոխվեց Ատալանտա


Բերգամոյի "Ատալանտայի" կոլումբացի հարձակվող Դյուվան Սապատան պաշտոնապես տեղափոխվեց "Ատալանտա":Ավելի վաղ, 28-ամյա ֆուտբոլիստը Գասպերինիի թմում հանդես էր գալիս վարձավճարով:
Ինքը ` ֆուտբոլիստն ասել է.
"Ես շատ երջանիկ եմ, շնորհակալություն եմ հայտնում Ատալանտային, որ վստահեց ինձ:Բերգամոյում ինձ առաջին օրվանից լավ ընդունեցին:Մենք կերտում ենք մի նոր պատմություն, որից հաճույք ենք ստանում բոլորս":
Սապատան "Ատալանտայում" է 2018թ-ից:Նա խաղացել է "Նապոլիում", "Ուդինեզեում", "Սամպդորիայում":Կոլումբիայի հավաքական է հրավիրվում 2017թ-ից:
Անցած սեզոնում նա Սերիա Ա-ում խփել է 23 գոլ` առաջ անցնելով Ռոնալդուից, Մերտենսից և Իմոբիլեից, զիջեց միայն Կվալյառելային:Այս մրցաշրջանում կոլումբացին Սերիա Ա-ի 9 խաղերում խփել է 6 գնդակ և տվել 2 գոլային փոխանցում:

Այսօրվա բոլոր հետաքրքրաշարժ հանդիպումները. հունվարի 17


Картинки по запросу amine harit
Այսօր և եկող հանգստյան օրերին մեզ թեժ հանդիպումներ են սպասվում...
Բունդեսլիգայի այսօրվա` 18-րդ տուրի առաջին խաղն իսկ մեծ ակումբների պայքար է:Բայց բացի Գերմանիայից, Պորտուգալիայում ևս թեժ ֆուտբոլային օր է այսօր:
Բունդեսլիգա, 18-րդ տուր.
"Շալկե" - "Բ. Մյունխենգլադբախ" 23:30
Պրիմեյրա Լիգա, 17-րդ տուր.
"Պորտու" - "Բրագա" 23:30
"Սպորտինգ" - "Բենֆիկա" 23:59 +15
Էրեդիվիզի, 19-րդ տուր.
"Զվոլլե" - "Ուտրեխտ" 23:30
Ֆրանսիայի գավաթ, 1/16.
"Գրանվիլ" - "Մարսել" 23:59 +5
Չեմպիոնշիփ, 28-րդ տուր.
"Ֆուլհեմ" - "Միդլսբրո" 23:45
Լա Լիգա, 20-րդ տուր.
"Լեգանես" - "Խետաֆե" 23:59


Հայտնի են Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի մրցակիցները


На изображении может находиться: 1 человек, занимается спортом и на улице
Հունվարի 17-ին կայացավ Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղարկության "Պարմա" - "Ռոմա" հանդիպումը, որ ավարտվեց 0:2 հաշվով:"Հռոմեացիների" կազմում դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, իտալացի կիսապաշտպանն օգնեց թիմին դուրս գալ հաջորդ փուլ:

Սակայն մինչ այդ, ավարտվել են ևս 7 խաղեր.
"Տորինո" 1:1 "Ջենոա" (5:3 11մ)
"Նապոլի" 2:0 "Պերուդջա"
"Լացիո" 4:0 "Կրեմոնեզե"
"Ֆիորենտինա" 2:1 "Ատալանտա"
"Ինտեր" 4:1 "Կալյարի"
"Միլան" 3:0 "ՍՊԱԼ"
"Յուվենտուս" 4:0 "Ուդինեզե"

1/4 եզրափակչում միմյանց դեմ կխաղան հետևյալ թմերը.
"Նապոլի" - "Լացիո" 21.01 23:45
"Յուվենտուս" - "Ռոմա" 22.01 23:45
"Միլան" - "Տորինո" 28.01 23:45
"Ինտեր" - "Ֆիորենտինա" 29.01 23:45

четверг, 16 января 2020 г.

Լևեն Կուրզավան կարող է տեղափոխվել Լոնդոն


Картинки по запросу kurzawa psgԻնչպես հաղորդում է Daily Mail-ը անսիական ""ՊՍԺ"-ի ձախ պաշտպան Կուրզավան կարող է տեղափոխվել Անգլիա:
Պարբերականի հաղորդմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրվում է Լոնդոնի "Արսենալը", քանի որ վնասվածք է ստացել Կիյռան Տյիրնին:Կուրզավայի պայմանագիրն ավարտվում է այս ամառ:Վստահեցնում են, որ այս տրանսֆեռային պատուհանը իդեալական կլինի, եթե ձեռք բերեն կենտրոնական պաշտպանի:"Զինագործների" գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է թմում տեսնել "Բարսելոնայի" ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին:
Կուրզավան  "ՊՍԺ" է տեղափոխվել 2015թ-ին, Մոնակոյից:Այս մրցաշրջանում անցկացրել է 10 խաղ Լիգա 1-ում և ստացել է 2 դեղին քարտ:

UEFA-ն քննարկում է փոփոխությունների ներմուծումը ՉԼ-ի ձևաչափ


Похожее изображение
ՈՒԵՖԱ-ն հնարավոր է փոփոխություններ կատարի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի անցկացման ձևաչափի հետ կապված, որոշումն ընդունելու դեպքում այն կգործի 2024թ-ից,- հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` մրցաշարը կարող է վերադառնալ իր հին ձևաչափին, որը գործում էր 1999-2003թթ:Փոփոխությունը կլինի այսպես, խմբային փուլի ավարտից հետո իրենց խմբերում առաջին 2 հորիզոնականը զբաղեցրած թիմերն անցկացնում էին ևս մեկ խմբային փուլ, որից հետո արդեն խաղարկվում էր 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ:ՈՒԵՖԱ-ն նաև քննարկում է թիմերի շատացումը, 32-ի փոխարեն` 48, հետևաբար, խաղերը կշատանան, ինչին դեմ է Պրեմիեր Լիգան:Անգլիայում կարծում են, որ եթե խաղերը շատանան, ապա թիմերը քիչ կարևորություն կտան ներքին առաջնությանը, քան ՉԼ-ին:

Իտալիայի Գավաթի. 1/8 խաղարկության արդյունքները. սպասված և անակնկալ հաշիվներ


Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղերում գրանցված արդյունքները.
"Տորինո" 1:1 "Ջենոա" (5:3 11մ)
"Նապոլի" 2:0 "Պերուդջա"
"Լացիո" 4:0 "Կրեմոնեզե"
"Ֆիորենտինա" 2:1 "Ատալանտա"
"Ինտեր" 4:1 "Կալյարի"
"Միլան" 3:0 "ՍՊԱԼ"
"Յուվենտուս" 4:0 "Ուդինեզե"

Եվ հունվարի 17-ի ուշ գիշեր "Պարմա" - "Ռոմա" 00:15 :

среда, 15 января 2020 г.

Յուվեի ֆուտբոլիստը երկար ժամկետով շարքից դուրս մնաց...


Картинки по запросу merih demiral injury
Թուրինի "Յուվենտուսի" թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը վնասվածք է ստացել Ռոմայի դեմ խաղում (1:2):21-ամյա պաշտպանը խաղի սկզբում գոլի գեղինակ դարձավ, սակայն րոպեներ անց վնասվածք ստացավ ու փոխարինվեց:Բուժզննումները հայտնաբերեցին, որ Դեմիրալը կտրել է խաչաձև կապանները և վնասել մենիսկը:
Մոտ օրերս թուրք ֆուտբոլիստը օպերացիայի կենթարկվի:
Դեմիրալը մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում է կատարել Սերիա Ա-յի 5 խաղերում:

Բարսայի ֆուտբոլիստը տեղափոխվեց Բունդեսլիգա


Похожее изображение
Կատալոնական "Բարսելոնան" վարձակալական հիմունքներով Գերմանիա է ուղարկել թիմի երիտասարդ պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին:Թիմը մինչ այս մրցաշրջանի ավարտը հանդես կգա "Շալկե 04" ակումբում:20-ամյա ֆուտբոլիստի վարձակալումը կտևի մինչև 2020թ-ի հունիսի 30-ը:

Ժան-Կլերը "Բարսելոնա" է տեղափոխվել "Թուլուզից" 2019թ-ի հունվարին:Պաշտպանի պայմանագիրը "կապտանռնագույնների" հետ կգործի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:Այս սեզոնում Տոդիբոն 2 անգամ դաշտ է դուրս եկել "Լա Լիգայի" շրջանակներում և 1 անգամ "Չեմպիոնների Լիգայում":

вторник, 14 января 2020 г.

Ինտերն ու Ռոման հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով


Картинки по запросу inter roma
Իտալական Սերիա Ա-ի ԹՈՓ 4-յակի 2 թմեր պատրաստվում են միմյանց միջև փոխանակում իրականացնել:"Ռոման" ու "Ինտերն" ունեն թերի դիրքեր, որոնք անհապաղ ցանկանում են լրացնել նոր ֆուտբոլիստներով:
Իտալացի հանրաճանաչ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկացմամբ այս 2 ակումբները կարող են փոխանակում կատարել:Մատեո Պոլիտանոն "Ինտերից" կգնա "Ռոմա", եթե Լեոնարդո Սպինացոլլան տեղափոխվի "Ինտեր":
Քանի որ Նիկոլո Ձանյոլոն շարքից դուրս էր մնացել 6 ամսով, Ռոմային հարկավոր է նոր վինգեր փնտրել աջ դիրքի համար, որովհետև Մխիթարյանն էլ է վնասվածքով (3-5 շաբաթ), իսկ Ջենգիզ Ունդերը չի կարողանում արժանավույնս փոխարինել իտալացուն:Իսկ "Ինտերը" չկարողացավ համաձայնության գալ Էշլի Յանգի տրանսֆեռի հարցում, այդ իսկ պատճառով անցավ այլընտրանքների:

30 հավակնորդ Հայաստանի 2019թ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին


ՀՖՖ-ն հայտարարել է 2019թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի անցկացման մասին: Լավագույնին որոշելու են ԶԼՄ-ների ներկայացուցիչները, Բարձրագույն խմբի թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները: Այս անգամ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար բացի ազգային ու տարբեր տարիքային հավաքականների անդամներից պայքարելու են նաև հայկական թիմերում խաղացող լեգեոներները: Ահա այն 30 ֆուտբոլիստները, որ հավակնում են մրցանակին.

1. Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», «Հոֆենհայմ» (Գերմանիա)
2. Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Երևան, «Տոբոլ» (Ղազախստան)
3. Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
4. Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
5. Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Երևան
6. Դմիտրի Գուզ «Արարատ-Արմենիա» Երևան
7. Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա» Երևան
8. Դենիս Դեդեչկո, «Արարատ» Երևան
9. Ջոնել Դեսիրե, «Լոռի» Վանաձոր
10. Վսևոլոդ Երմակով, «Շիրակ» Գյումրի
11. Հայկ Իշխանյան, «Լոռի» Վանաձոր, «Ալաշկերտ» Երևան
12. Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ), «Սոչի»
(Ռուսաստան)
13. Անտոն Կոբյալկո, «Արարատ-Արմենիա» Երևան
14. Մորի Կոնե, «Շիրակ» Գյումրի
15. Ալֆոնսե Կոջո, «Արարատ-Արմենիա» Երևան
16. Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
17. Արամ Հայրապետյան, «Ուրարտու», «Փեյքան» (Իրան)
18. Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
19. Գեղամ Հարությունյան «Գանձասար-Կապան»
20. Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», «Կայրաթ» (Ղազախստան)
21. Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Երևան , «Արդա» (Բուլղարիա)
22. Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա), «ԱԵԼ» (Կիպրոս)
23. Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա» Երևան
24. Մաքսիմ Մայրովիչ, «Նոա» Երևան
25. Գուստավո Մարմենտինի, «Ալաշկերտ» Երևան
26. Արթուր Միրանյան «Փյունիկ» Երևան
27. Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա)
28. Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ» Երևան
29. Ռուդիկ Մկրտչյան, «Շիրակ» Գյումրի
30. Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Երևան, «Սոչի» (Ռուսաստան)

Սետյեն. Խնդրել եմ Մեսսիին, որ խաղա մինչև կյանքի վերջ:

Իսպանական հեղինակավոր պարբերական Marca-ն հրապարակել է Կիկե Սետյենի խոսքերը.
"Մի անգամ Գվարդիոլան ինձ հրավիրեց Բարսայի մարզմանը:Ես հետևում էի Մեսսիի աշխատանքին:Հետո ես մոտեցա նրան և ասացի, որ խաղա մինչև 60տ կամ էլ մինչև մահ",- ասում է Սետյենը:
61-ամյա մասնագետը գլխավորելու է Բարսելոնան մինչ 2022թ-ը:
Մեսսին Բարսայում է 2000թ-ից:

Իտալիայի Գավաթ. այսօրվա հանդիպումները. 1/8 եզրափակիչ...


Картинки по запросу italian cup
Իտալիայի Գավաթի 1/8 եզրափակչի 8 խաղերից 3-ը կկայանան այսօր, հունվար 14
"Նապոլի" - "Պերուդջա" 18:00
"Լացիո" - "Կրեմոնեզե" 21:00
"Ինտեր" - "Կալյարի" 23:45
1/8-ի ավարտված խաղերից է "Տորինո" - "Ջենոա" հանդիպումը, որն ավարտվել է 1:1 հաշվով, բայց 11մ հարվածաշարում դիպուկ է գտնվել "Տորինոն"` 5:3

Վաղը` հունվարի 15-ին կլինի ևս 3 խաղ.
"Ֆիորենտինա" - "Ատալանտա" 18:00
"Միլան" - "ՍՊԱԼ" 21:00
"Յուվենտուս" - "Ուդինեզե" 23:45
Հունվարի 17-ի ուշ գիշեր Ռոման կանցկացնի իր գավաթային հանդիպումը. 
"Ռոմա" - "Պարմա" 00:15

Այաքսը նոր ձեռքբերում ունի


Похожее изображение
Հոլանդական Այաքսը կատարել է այս ձմեռվա իր առաջին ձեռքբերումը:Ամստերդամի թիմը գնել է Ռայան Բաբելի տրանսֆեռը:33-ամյա հոլանդացին տուն է վերադառնում 2-րդ անգամ իր կարիերայում, ընդհանուր, սա 3-րդ անգամն էր:Թմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հաագի մոտ դժվար դրություն էր ստեղծվել, մեկնարկային կազմի միանգամից 3 ֆուտբոլիստ վնասվածք էր ստացել և հարկավոր էր փոխարինող գտնել սեզոնի մնացած մասի համար: 
Ֆուտբոլիստի նախկին ակումբը թուրքական "Գալաթասարայ"-ն էր, որի կազմում 2019/20 մրցաշրջանում դարձել էր 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսատանի հավաքականի ֆուտբոլիստը կամուսնանա 17տ աղջկա հետ

Մոսկվայի "Լոկոմոտիվի" հարձակվող Ֆյոդր Սմոլովը ամուսնանալու է Ռուսաստանի նախկին նախագահի թոռան` Մարիա Յումաշևայի հետ:Սրա մասին հաղորդում է "Կոմսոմոլսկայա պրավդա"-ն:

Պարբերականի հաղորդմամբ զույգերը կամուսնանան 1 տարուց, որ աղջիկը դեռահասությունից դուրս գա:Նաև նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա Կարիբյան ծովի Սենտ-Բարտ կղզում:

Lիվերպուլը մերժել է Ռոմային


Похожее изображение
Իտալական "Ռոման" ցանկանում է ուժեղացնել վինգերի դիքրը:"Ռոման" ցանկանում էր վարձակալել անգլիական "Լիվերպուլի" շվեյցարացի աջ վինգեր Չերդան Շաքիրիին:Հռոմում փոխարինող են գտնում Նիկոլո Ձանյոլոյին, ով "Յուվենտուսի" (1:2) դեմ խաղում կտրեց խաչաձև մկանները և նվազագույնը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը:Սակայն "Լիվերպուլը" մերժել է "Ռոմային" և չի ցանկացել մինչև մրցաշրջանի ավարտը հանձնել 28-ամյա ֆուտբոլիստին:

Կիկե Սետյենի պայմանագրի մանրամասները

Բարսելոնայի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը ստորագրել է 0.5 տարի  + 1 տարի + 1 տարի պայմանագիր:Այսինքն, սա նշանակում է, որ Բարսայի ղեկավարները կարող են խզել նրա հետ պայմանագիրը այս և սեզոնի վերջում, և հաջորդողների, եթե արդյունքները չգոհացնեն:
Հիշեցնենք, որ "կատալոնացիներ"-ը հեռացրեցին Էռնեստո Վալվերդեին, ում գլխավորությամբ "կապտանռնագույններ"-ը խաղացին 145 խաղ, 97-ում հաղթեցին, 16-ում պարտվեցին և 32 անգամ դաշտից հեռացան խաղաղությամբ: