A ADS

среда, 27 мая 2020 г.

Բեյլ. "Չեմ հասկանում, ինչու՞ են սուլում ինձ"

Մադրիդի "Ռեալի" կիսապաշտպան Գարեթ Բեյլը կիսվել է իր կարծիքով ակումբի երկրպագուների պահվածքի մասին:

"Ամեն խաղում ֆուտբոլիստների վրա մեծ ճնշում է գործադրվում:Եթե դու լավ կերպով հանդես չես գալիս, ապա հայտնվում ես ուշադրության կենտրոնում:Ինձ սուլում էին 80 հազ. հանդիսական:Դա այնքան էլ լավ չէ:Եվ դա մեկ անգամ չէ, որ պատահել է:Առաջին անգամ ես մտածեցի. "Սա՞ ինչ էր":Վստահության վրա դա վատագույն կերպով է ազդում:

Ինչու՞ են սուլում ինձ:Դա իմ գլխավոր հարցն է:Ես չեմ հասկանում դա:Երբ ինչ-որ բան չի ստացվում քո մոտ, ապա երկրպագուները պետք է աջակցենք քեզ, սակայն նրանք հակառակն են անում:Իսկ դու կորցնում են քո վստահությունը և սկսում ես ավելի վատ խաղալ, ինչն ավելի է տխրեցնում նրանց:Դա "Ռեալի" հատկությունն է:Բոլոր թիմերում էլ պատահում է, սակայն "Ռեալը" դրանով է հայտնի:

Комментариев нет:

Отправить комментарий