Սերիա Ա-յի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկրի այլ ֆուտբոլային լիգաների ղեկավարները քննարկել են մրցաշրջանն ավարտելու հարցը։
Որոշվել է՝ մրցաշարերն ավարտել կարճաժամկետ փլեյ-օֆֆների միջոցով, եթե կրկին հարկ լինի դադարեցնել առաջնությունը։
Փլեյ-օֆֆներ կանցկացվեն մրցաշարային աղյուսակի վերին և ստորին հատվածների ակումբների միջև։Այսպես պարզ կդառնան այն ակումբները, որոնք անկում կապրեն դեպի մակարդակով ավելի ցածր առաջնություն։
Քանի որ կա արդեն հստակ նշված օր, որ պետք է ավարտվեն առաջնությունները (օգոստոսի 20), Սերիա Ա-ն ամեն ինչ փորձում է անել մրցաշրջանը հունիսի 20-ին վերսկսելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий