Բելառուսի Բարձրագույն խմբի 10-րդ տուրը մեկնարկել է մայիսի 19-ին "Դինամո Բրեստ 1-3 ԲԱՏԷ" խաղով։10-րդ տուրի հաջորդ հանդիպումն այսօր է՝ մայիսի 21-ին, իրար դեմ կհանդիպեն "Նեմանն" ու "Տորպեդո Ժոդինոն" 20։00 Երևանի ժամանոկով։
"Նեմանի" կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, ով Բելառուսի առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 6 գոլով։
Խաղը շատ հետաքրքիր բնույթ է կրում, "ԲԱՏԷ"-ն, երեկ հաղթելով, ամրապնդեց իր դիրքն առաջին հորիզոնականում և "Տորպեդոյից" առաջ է այժմ 4 միավորով, սակայն վերջիններս իրենց 10-րդ տուրի խաղը դեռ չեն խաղացել։Հետևաբար, այսօրվա հյուրերն իրավունք չունեն միավոր կորցնելու։
Դե ինչ, սպասենք հերթական գոլը Գեղամից։
Комментариев нет:
Отправить комментарий