Իտալական "Միլանի" հենակետային կիսապաշտպան Իսմաել Բեննասերը կարող է կարիերան շարունակել անգլիական "Մանչեսթեր Սիթիում", հաղորդում է Foot Mercato-ն։
Քաղաքայինների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է, որ թիմը փոխարինող գտնի Դավիդ Սիլվային, ով վաղ թե ուշ կլքի թիմը։
Աղբյուրի տեղեկացմամբ, Գվարդիոլան արդեն երկար ժամնակ է ինչ հետևում է 22-ամյա տաղանդի խաղային աճին և արդեն քննարկել է հնարավոր տրանսֆեռը դեպի Մանչեսթեր։
"Միլանը" Բեննասերին գնել է 2019 թվականի օգոստոսին, ալժիրցու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․։
Комментариев нет:
Отправить комментарий