Կորոնավիրուսային պադեմիայի ժամանակ տանը մնացած "Չելսիի" ֆուտբոլիստները զանգում են տարեցներին, հարցնում են, թե ինչով են զբաղվում կարանտինի ժամանակ և ոգևորում նրանց։Այսպիսով, լոնդոնցիների 21-ամյա աստղ Մեյսոն Մաունտը կապնվել էր "Չելսիի" մի տարեց երկրպագուի, ում անունն էր Մորին։
Սերիալների մասին կարճ հաղորդակցությունից հետո Մորինը կատակել է՝ ասելով, որ Մաունտը մի օր իր փեսան է դառնալու։Տատիկը, պարզապեսմ ցանկացել է կապել Մեյսոնին և իր թոռնուհուն, ում անունը Չելսի էր, անվանակոչել են ակումբի պատվին։
"Նա գժվում է քո համար", - հայտարարել է Մորինը, - "Չելսին 7-րդ երկնքում կլինի քո հետ։Կասի․ "Դու նրան պատմե՞լ ես իմ մասին"։ Իրականում, նա գեղեցիկ աղջիկ է։Դու չե՞ս փնտրում ընկերուհի"։
Իսկ Մաունտը ՝ ծիծաղելով պատասխանեց․
"Դուք ցանկանում եք մատնե՞լ ինձ։Չեմ կարծում, որ իմ ընկերուհին ուրախ կլիներ սա լսելուց"։
Մաունտը և Մորինը խոսել են 10 րոպեից ավել, և վերջում Մաունտը ժպիտը դեմքին ասաց․
"Ձեր սերը փոխանցեք ձեր ընտանիքին և Չելսիին"։
Комментариев нет:
Отправить комментарий