"Բարսելոնան" ցանկանում է վաճառել իր ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին, հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ, կատալոնացիները ցածր գին են սահմանել ֆուտբոլիստի վրա՝ 42 մլն եվրո, որպեսզի հնարավորինս շուտ ազատվեն նրանից, քանի որ նա տարեկան վաստակում է 12 մլն եվրո և առանձնապես օգուտ էլ չի տալիս, փոխարենը անընդհատ վնասվածքների պատճառով դուրս է մնում շարքից։
23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով է հետաքրքրված "Պարի Սեն-Ժեռմենի" տնօրեն Լեոնարդոն, բացի այդ, մի քանի իտալական ակումբներ պատրաստ են վարձակալել խաղացողին։
Դեմբելեն համալրեց կապտանռնագույնների կազմը 2017 թվականին՝ տեղափոխվելով Բորուսիայից։Տրանսֆեռի արժեքը կազմեց 125 մլն եվրո։Այս սեզոնում նա մասնակցել է ընդամենը 5 խաղի, որոնցում խփել է 1 գոլ, ստացել մեկական դեղին և կարմիր քարտեր։
Комментариев нет:
Отправить комментарий