"Լիվերպուլի" մարզիչ Յուրգեն Կլոպն արտահայտվել է Անգլիական Պրեմիեր Լիգայի ճակատագրի մասին։
"Խոսակցություններ կային, որ սեզոնը ցանկանում են 0-ացնել։Իսկ մենք՞։Մենք մրցաշրջանի 76 տոկոսը խաղացել ենք, իսկ դուք ցանկանում եք դադարեցնե՞լ առաջնությունը։
Այսպիսի ընթացքը իմ կարծիքով արդարացի չէր լինի։Մենք առաջինն ենք տնային խաղերով, մենք առաջինն ենք արտագնա հանդիպումներով, սա այն սեզոնն է, որում մենք անպայման պետք է հաղթենք։
Ճգնաժամի դեմ պայքարն այժմ գլխավորն է։Կյանքում ավելի վատ դեպքեր են լինում, քան չեմպիոն չհռչակվելը։Բազում մարդիկ շատ խնդիրներ ունեն։Մարդիկ մահանում են, ինչը տեղի է ունենում առհասարակ, սակայն հիմա՝ կորոնավիրուսի պատճառով, որին մենք պատրաստ չէինք։"
Комментариев нет:
Отправить комментарий