"Բարսելոնայի" կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով այժմ հանդես է գալիս "Բավարիայում" վարձակալական հիմունքներով, կորող է տեղափոխվել "Արսենալ"։Զինագործների գլխավոր մարզիչը՝ Միկել Արտետան շատ է ցանկանում բրազիլացուն տեսնել իր թիմում, հայտնում է Le10sport.com-ը։
Գերմանիայի չեմպիոններն ավելի վաղ հայտնել էին, որ չեն պատրաստվում գնել նրան "Բարսայից", սակայն ցանկանում են պահել թիմում։
"Արսենալն" արդեն կապնվել է ֆուտբոլիստի գործակալի, որպեսզի մոտ ժամանակներս բանակցեն պայմանագրի շուրջ։27-ամյա բրազիլացու ծառայություններով է նաև հետաքրքրված Լոնդոնի մի այլ ակումբ՝ "Չելսին"։
Կոուտինյոն այս սեզոնի 32 խաղերում տվել է 8 ասիստ և խփել է 9 գոլ։
Комментариев нет:
Отправить комментарий