Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" լրջորեն հետաքրքրված է "Մոնակոյի" հարձակվող Վիսսամ Բեն-Յեդդեռով։
29-ամյա ֆուտբոլիստը, հնարավոր է, հեռանա Ֆրանսիայից, քանի որ "Մոնակոյում" ֆինանսական ճգնաժամ է և նա կարող է հենց այս ամառ հեռանալ ակումբից։
Ավելի վաղ հայտնվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են "Ռեալը", "Սիթին", "Լիվերպուլը", "Ատլետիկոն", "Վալենսիան", "Արսենալը","Տոտենհեմը" և "Յունայթեդը"։
Այսքան մեծ հետաքրքրության պատճառը ֆրանսիացու գոլային հոտառությունն է, ֆրանսիական Լիգա 1-ի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուների առաջին հորիզոնականը 18-ական գոլերով կիսում են Կիլիան Մբապպեն և Բեն-Յեդդեռը։
Комментариев нет:
Отправить комментарий