"Մյունխենգլադբախի" տնային հանդիպումը "Բայերի" հետ հետաքրքիր էր ոչ միայն խաղային առումով, այլ նաև յուրահատկությամբ։Ստադիոնում խաղին էին հետևում ակումբի երկրպաուները, սակայն կարտոնից մանեկենների տեսքով։Խաղի գլխավոր հերոսը դարձավ Կայ Հավերցը։
4 գոլ վերջին 2 խաղում, Հավերցը փայլում է, պարզապես
Բունդեսլիգայի անցած առաջնությունում Հավերցը 17 գոլ խփեց և տվեց 4 ասիստ՝ իր վրա ուշադրություն գրավելով։Եվրոպայի ԹՈՓ ակումբները սկսեցին ավելի մանրամասն հետևել երիտասարդ գերմանացու խաղին։2019-ի ամռանը նրա արժեքը դարձավ 90 մլն եվրո, "Բավարիան" և "Յունայթեդը" մեկ անգամ չէ, որ փորձել են գնել նրան, սակայն Հավերցը որոշեց մնալ։
Այս սեզոնի նրա վիճակագրությունները նույնպես գոհացնող են, սակայն այս պանդեմիայի պատճառով նրա գինն ընկավ 9 մլն եվրոյով։Բայց հիմա ակնհայտ է, որ երիտասարդ հարձակվողն ամեն ինչ անում է, որպեսզի իր արժեքը կրկին աճի։
Վերսկսման առաջին տուրում՝ "Վերդերի" դեմ խաղում Հավերցը մասնակցեց ջախջախիչ աղթանակին, խփելով 2 գոլ բրեմենցիների դարպասը, ինչպես վարվեց նաև "Բորուսսիայի" հետ։7-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը, 58-ին՝ առաջ մղեց իր թիմին, արդյունքում՝ 1-3 հաղթեց Լևերկուզենի թիմը։
Հավերցի հերթական հիանալի ելույթի շորհիվ "Բայերը" վաստակեց 3 միավոր և ուղղվեց դեպի Չեմպիոնների Լիգա։
Մանուկ հասակում Կայը ներվայնացնում էր տատիկին
Կայը ծնվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող փոքրիկ Աախեն քաղաքում։Մայրը փաստաբան էր, հայրը՝ ոստիկան։Սերը ֆուտբոլի հանդեպ աաջացրել էր պապը, ով հարան քաղաքի՝ Ալսդորֆում գտնվող "Ալեմանիա Մարյադորֆ" ակումբի նախագահն էր։4 տարեկանում ակումբ մտնելով՝ Կայը մի քանի տարի անց դարձավ թմի լավագոյն սաներից մեկը։
Դպրոցում նրանից ստորագրություն էին խնդրում
2010թ․ Հավերցի ընտանիքը տեղափոխվեց Լևերկուզեն, որտեղ ընդունվեց "Բայերի" ակադեմիա։Տղան շատ արագ էր աճ գրանցում, այդ պատճառով 2016/17 մրցաշրջանը սկսեց երկրորդ թիմի կազմում։Հետագայում արդեն սկսեց մարզվել հիմնակն թմի հետ։Արդեն հոկտեմբերի 15-ին Լարս Բենդերի հիվանդության պատճառով նրան ընդգրկեցին հայտացուցակում, Կայը դուրս եկավ խաղադաշտ՝ դառնալով "Բայերի" պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, ով խաղում է հիմնական թմում։Այդ ժամանակ Կայը 17 տարեկան էր, դեռ դպրոցական։
Մարզումների և խաղերի պատճառով Հավերցը հաախ էր դասերը բաղ թողնում։Նա 2 կյանքով էր ապրում, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և սովորական գերմանացի դպրոցական։Կայը որոշել էր թողնել ուսումը, սակայն "Բայերի" մարզիչ Ռոդջեռ Շմիդտը համոզեց նրան ավարտել ուսումը։2017-ի գարնանը նա ավարտեց ուսումը, այդ պահին արդեն Բունդեսլիգայում անցկացրել էր 24 հանդիպում, որոնցում խփել էր 4 գոլ և տվել՝ 6 ասիստ։
Հաջորդ մրցաշրջանում նա սկսեց հաճախակի մեկնարկային կազմում հանդես գալ, 2018-19 սեզոնում նորամուտը նշեց Գերմանիայի ազգային հավաքականում։Իսկ 2019-ի դեկտեմբերին Հավերցը մի յուրահատուկ նվաճման հասավ։Անցկացնելով "Քյոլնի" դեմ հանդիպումը 20 տարեկան և 186 օրական հասակում՝ նա դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբլիստն, ով անցկացնում է 100 խաղ։Դժվար թե կրկնվի այսպիսի բան․․․