Հայաստանի Բարձրագույն Խմբի գործող չեմպիոն "Արարատ-Արմենիան" իր Կիպրոսում անցկացվելիք մարզական հավաքի ըթացքում կայացած ընկերական հանդիպումը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ "ՈՒՖԱ"-յի հետ ավարտել է 2:1 հաշվով հաղթանակով:
Մեր թիմի գոլերը 8-րդ և 81-րդ րոպեներին խփել են համապատասխանաբար Մաիլսոն Լիման և Յուսուֆ Օտուբանյոն:"ՈՒՖԱ"-յի կազմում 1 գոլի հեղինակ է դարձել Լովրո Բիզյակը` 57-րդ րոպեին:
Յուսուֆ Օտուբանյոն այս մրցաշրջանում է տեղափոխվել Արարատ-Արմենիա, և արդեն աչքի է ընկել 2 գոլով:
ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում "ՈՒՖԱ"-ն զբաղեցնում է 7-րդ տեղը:Թիմն աչքի է ընկել անակնկալ հաղթանակներով` Զենիտի, Սպարտակի և Ռոստովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ "ՈՒՖԱ"-յի հետ նաև ընկերական հանդիպում էր անցկացրել "Ուրարտուն", որը խաղն ավարտեց 0:0 հաշվով:
Комментариев нет:
Отправить комментарий