"Էլ Կլասիկո" - այսպես են անվանում այն դերբին, որտեղ խաղում են "Ռեալ Մադրիդ" և "Բարսելոնա" գրանդերը:Հանդիպում, որը գրեթե միշտ ընթանում է լարված պայքարում և լի է ամեն իրադարձությամբ:
Մենք այս նյութում ձեզ կտեղեկացնենք "Էլ Կլասիկո"-ների պատմությունը...
Ամբողջ խաղերի քանակը - 243
Բարսայի հաղթանակները - 96
Ռեալի հաղթանակները - 95
Ոչ-ոքիներ - 52
Ֆուտբոլի պատմության մեջ այս երկու խոշոր ակումբներն առաջին անգամ հանդիպել են 1902թ մայիսի 13-ին, խաղում հաղթել է Կատալոնիայի մայրաքաղաքը ներկայացնող թիմը ` 3-1 հաշվով:
Այս հավերժ թվացող դիմակայության հիմքում ընկած է բոլոր ֆուտբոլասերների թշնամին` քաղաքականությունը:Մադրիդն Իսպանիայի մայրաքաղաքն է, որտեղ ապրում է թագավորական ընտանիքը, Կատալոնիան ինքնիշխան պետություն է, որի մայրաքաղաքը Բարսելոնան է, այս փաստը ներկայացնելով ` վստահ եմ հասկանալի է, թե ինչու է այս 2 ֆուտբոլային ակումբների բախումն այսքան հատկանշական ամբողջ աշխարհի համար:
1950-ական թվականներին այս երկու թմերի միջև պայքարն արդեն ամենուրեք սրվել էր, անգամ ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար բանակցությունները թեժ էին:
1960-ական թվականներին "Բարսայի" և "Ռեալի" միջև պայքարը տեղափոխվեց եվրոպական ասպարեզ:Թմերը 2 անգամ հանդիպեցին հեղինակավոր մրցաշարի շրջանակներում` Չեմպիոնների Լիգայում:1960թ. Մադրիդյան ակումբը 1/8 եզրափակչում երկու անգամ կարողացավ առավելության հասնել "Բարսելոնայի" նկատմամբ 3-1 հաշվով:
Խոշոր հաշվով հաղթանակները նշելիս` ակամայից հիշվում է 2-6, 0-4, 5-0, 3-4, 4-1:
Ըստ փաստերի` Մադրիդյան ակումբը չի սիրել հաղթել խոշոր հաշվով, մեկ անգամ 4-1, իսկ "Բարսելոնայի" երկրպագուները կհիշեն 2015/16 մրցաշրջանի 0-4, 2010/11-ի` 5-0, 2008/09-ի` 2-6 հաշիվները:
Այս մրցաշրջանի Իսպանական Պրիմեռայի 10-րդ տուրի "Բարսելոնա" - "Ռեալ Մադրիդ" խաղն ավարտվեց անշուք 0-ներով:
Եվս մեկ "Էլ Կլասիկո" կկայանա շուտով` մարտի 1-ին 23:55