A ADS

четверг, 4 июня 2020 г.

Թուրքական ակումբի արգելել են մասկակցել եվրագավաթներին 1 մրցաշրջանով



Այս ամենի պատճառն է դարձել "Տրաբզոնսպորի" խախտումը ֆինանսական ֆեյր-փլեյ համակարգում:ՈՒԵՖԱ-յի ֆինանսական կարգավորման բաժինը հաստատել է, որ "Տրաբզոնսպորը" չի համապատասխանում որոշ ֆինանսական պայմաններին և զրկել է ակումբին եվրագավաթներից մեկ մրցաշրջանով:

Ակումբը չի կարողացել փաստեր ներկայացնել, թե կատարել է բոլոր պահանջվող հրամանները, այդ իսկ պատճառով թուրքական այս ակումբը չի մասնակցի եվրագավաթներին հաջորդ մրցաշրջանում:

среда, 3 июня 2020 г.

Արարատ-Արմենիան կրկին միավորներ կորցրեց



Հայաստանի Բարձրագույն չեմպիոնական խմբի 20-րդ մրցափուլի մեկնարկային և կենտրոնական խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:Հիշեցնենք. որ և' "Արարատ-Արմենիան", և' "Լոռին" իրենց նախորդ հանդիպումներն ավարտել էինբ նույնպես ոչ-ոքի հաշվով:

Մրցաշարային աղյուսակի դասավորվածությամբ ոչինչ չփոխվեց:Վաստակելով մեկական միավոր` "Արարատ-Արմենիան"և "Լոռին" արդեն ունեն 38 և 34 միավոր համապատասխանաբար:Այժմ "Ալաշկերտը" հետ է մնում "Արարատ-Արմենիայից" ընդամենը 4 միավորով:

20-րդ մրցափուլի այլ հանդիպումներ.

"Շիրակ - Արարատ" 15:30
"Նոա - Ալաշկերտ" 17:30

Ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօր` հունիսի 3-ին, սկսվելու է Բունդեսլիգայի 30-րդ տուրը "Վերդեր - Այնտրախտ" խաղով, այն կմեկնարկի 22:30-ին:

Սոն Հին Մին. "Ամեն ինչ դժվար էր, բայց ինձ դուր եկավ"



Անգլիական "Տոտենհեմի" հարձակվող Սոն Հին Մինը պատմել է` ինչպես էր ընթանում հավաքը բանակում.

-"Դրանք 3 ոչ հեշտ շաբաթներ էին:Այնուամենայնիվ, ես շատ լավ փորձ ստացա:Ըդնհանուր առմամբ, ես հաճույք ստացա, սակայն ամեն ինչ չէր, որ ինձ դուր եկավ:Իմ հետ էին ծառայում լավ տղաներ:3 դժվարագույն շաբաթներ, որոնցից ես աշխատում էի ծատ օգուտ քաղել, այո ընդամենը 3 շաբաթ էր, բայց ինձ համար ավելի երկար էր թվում:Սկզբում ոչ մեկին ծանոթ չէի, սակայն բոլորը վաղ մերվեցին միմյանց հետ:Տղաները սկզբում վախենում էին անգամ խոսել ինձ հետ, սակայն հետո մենք արդեն կատակում էինք",- ասել է Սոնը ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում:

Սաուլի նոր ակումբի մասին




Sport.es-ի փոխանցմամբ, "Ատլետիկոյի" կիսապաշտպան Սաուլ Նիգեզը հիմնել է ֆուտբոլային ակումբ իր հարազատ քաղաքում` Էլչեում:"Կլուբ Կոստա Սիթի", սա ակումբի անվանումն է, որը կմիավորի 30 թիմ` 4-18 տարիքային խմբերով:

Ինչպես հայտնում  է Սաուլը, այս նախագծի հիմնական նպատակն է` միավորել բոլոր երիտասարդներին առողջ ապրելակերպի մեջ:

Փաստորեն, օրեր առաջ Սաուլի գրառումն, ըստ որի` նա կհայտարարեր նոր ակումբի մասին` նա սա նկատի ուներ:Բոլորը կարծում էին, որ իսպանացին պատրաստվում է լքել Մադրիդը:

вторник, 2 июня 2020 г.

20-րդ մրցափուլի կենտրոնական հանդիպումը | Լիգա Նոսի վերադարձը


Հունիսի 3-ին կսկսվի Հայաստանի Բարձրագույն չեմպիոնական խմբի 20-րդ մրցափուլը:Կկայանա ընդամենը մեկ հանդիպում`

"Արարատ-Արմենիա - Լոռի" 18:30

Այս երկու թմերն իրենց նախորդ հանդիպումներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով` կորցնելով 2-ական միավոր:Իսկ արանքում շահեց Երևանի "Ալաշկերտը", որը, հաղթելով "Արարատին", բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Ամառվա երրորդ օրվա համար նշանակված էր նաև պորտուգալական Լիգա Նոսի վերսկսումը 2 խաղով:Միմյանց դեմ կհանդիպեն "Պորտիմոնենսին" և "Ժիլ Վիսենտեն" 22:00-ին:Կեսգիշերից 15 րոպե անց էլ կմեկնարկի "Ֆամալիկաո - Պորտու" հանդիպումը:

Նույն օրը նաև կմեկնարկի Բունդեսլիգայի արդեն 30-րդ տուրը` "Վերդեր - Այնտրախտ" խաղով, որի սկիզբը 22:30-ին է:

Բարսայի 5 ֆուտբոլիստ վարակված էին կորոնավիրուսով


ԶԼՄ-ները պարզել են, որ պանդոմիայի սկզբում "Բարսելոնայի" 5 ֆուտբոլիստ և մարզչական շտաբից երկու հոգի վարակվել էին կորոնավիրուսով:

AS-ը հայտնում է, որ վիրուսով վարակվածների արդեն առողջացած են ու պատրաստ են մարզել ու մարզվել:

Հիշեցնենք, որ Լա Լիգան պետք է վերսկսվի հունիսի 11-ին:27 տուրերի արդյունքով կապտանռնագույնները գլխավորում են մրցաշարային աղյուսակը: