A ADS

вторник, 3 марта 2020 г.

Այսօր կկայանա Ազգերի Լիգայի վիճակահանությունը. ինչ մրցակիցների սպասել


Այսօր Երևանի ժամանակով 21:00-ին տեղի կունենա Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականը կիմանա իր մրցակիցներին:
Ազգերի լիգայի՝ առաջին խաղարկության համեմատ գլխավոր փոփոխությունն այն է լինելու, որ խմբերը բաղկացած են լինելու ոչ թե 3, այլ 4 հավաքականներից (բացի մեկից): Ամեն դիվիզիոնում թիմերը կբաժանվեն 4 խմբերի, իսկ վերջին տուրում բոլոր խաղերը կանցկացվեն նույն ժամին:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնում՝ 4-րդ զամբյուղում. մեր մրցակիցները կլինեն C դիվիզիոնի մնացած 3 զամբյուղներից մեկական թիմ, որոնք ներկայացնում ենք ստորև.

C դիվիզիոն
1-ին զամբյուղ. Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Վրաստան. 2-րդ զամբյուղ. Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Կիպրոս. 3-րդ զամբյուղ. Էստոնիա, Սլովենիա, Լիտվիա, Լյուքսեմբուրգ. 4-րդ զամբյուղ. Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա
A դիվիզիոն
1-ին զամբյուղ. Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա, Շվեյցարիա. 2-րդ զամբյուղ. Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա. 3-րդ զամբյուղ. Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա. 4-րդ զամբյուղ. Խորվաթիա, Լեհաստան, Գերմանիա, Իսլանդիա
B դիվիզիոն
1-ին զամբյուղ. Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա. 2-րդ զամբյուղ. Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա. 3-րդ զամբյուղ. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա. 4-րդ զամբյուղ. Բուլղարիա, Իսրաել, Հունգարիա, Ռումինիա
D դիվիզիոն
1-ին զամբյուղ. Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ, Լիտվա, Լիխտենշտեյն. 2-րդ զամբյուղ. Անդորրա, Մալթա, Սան Մարինո

воскресенье, 1 марта 2020 г.

"Էլ Կլասիկո", Բունդեսլիգա, Սերիա Ա. ինչ հետաքրքիր հանդիպումներ կան

Մարտի 1, այս օրվան սպասում էին բոլոր ֆուտբոլասերները, քանի որ հենց այսօր միմյանց դեմ կմրցեն երկու գրանդ ակումբ` "Ռեալն" ու "Բարսելոնան":Սակայն բացի "Էլ Կլասիկոյից" կամ մինչև "Էլ Կլասիկո" կարելի է դիտել այլ թեժ հանդիպումներ:

Սերիա Ա,  տուր 26.

"Կալյարի - Ռոմա" 21:00
"Լեչչե - Ատալանտա" 18:00

Բունդեսլիգա, տուր 24.

"Լեյպցիգ - Բայեր Լևերկուզեն" 18:30

Պրեմիեր Լիգա, տուր 28.

"Էվերտոն - Ման. Յունայթեդ" 18:00
"Տոտենհեմ - Վուլվերհեմփթոն" 18:00

Լիգայի գավաթ, ֆինալ.

"Աստոն Վիլլա - Ման. Սիթի" 20:30

Լա Լիգա, տուր 26.

"Ատլետիկ Բիլբաո - Վիլյառեալ" 17:00
"Էսպանյոլ - Ատլետիկո" 19:00
"Ռեալ Մադրիդ - Բարսելոնա" 23:59