A ADS

четверг, 4 июня 2020 г.

Թուրքական ակումբի արգելել են մասկակցել եվրագավաթներին 1 մրցաշրջանով



Այս ամենի պատճառն է դարձել "Տրաբզոնսպորի" խախտումը ֆինանսական ֆեյր-փլեյ համակարգում:ՈՒԵՖԱ-յի ֆինանսական կարգավորման բաժինը հաստատել է, որ "Տրաբզոնսպորը" չի համապատասխանում որոշ ֆինանսական պայմաններին և զրկել է ակումբին եվրագավաթներից մեկ մրցաշրջանով:

Ակումբը չի կարողացել փաստեր ներկայացնել, թե կատարել է բոլոր պահանջվող հրամանները, այդ իսկ պատճառով թուրքական այս ակումբը չի մասնակցի եվրագավաթներին հաջորդ մրցաշրջանում:

среда, 3 июня 2020 г.

Արարատ-Արմենիան կրկին միավորներ կորցրեց



Հայաստանի Բարձրագույն չեմպիոնական խմբի 20-րդ մրցափուլի մեկնարկային և կենտրոնական խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:Հիշեցնենք. որ և' "Արարատ-Արմենիան", և' "Լոռին" իրենց նախորդ հանդիպումներն ավարտել էինբ նույնպես ոչ-ոքի հաշվով:

Մրցաշարային աղյուսակի դասավորվածությամբ ոչինչ չփոխվեց:Վաստակելով մեկական միավոր` "Արարատ-Արմենիան"և "Լոռին" արդեն ունեն 38 և 34 միավոր համապատասխանաբար:Այժմ "Ալաշկերտը" հետ է մնում "Արարատ-Արմենիայից" ընդամենը 4 միավորով:

20-րդ մրցափուլի այլ հանդիպումներ.

"Շիրակ - Արարատ" 15:30
"Նոա - Ալաշկերտ" 17:30

Ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօր` հունիսի 3-ին, սկսվելու է Բունդեսլիգայի 30-րդ տուրը "Վերդեր - Այնտրախտ" խաղով, այն կմեկնարկի 22:30-ին:

Սոն Հին Մին. "Ամեն ինչ դժվար էր, բայց ինձ դուր եկավ"



Անգլիական "Տոտենհեմի" հարձակվող Սոն Հին Մինը պատմել է` ինչպես էր ընթանում հավաքը բանակում.

-"Դրանք 3 ոչ հեշտ շաբաթներ էին:Այնուամենայնիվ, ես շատ լավ փորձ ստացա:Ըդնհանուր առմամբ, ես հաճույք ստացա, սակայն ամեն ինչ չէր, որ ինձ դուր եկավ:Իմ հետ էին ծառայում լավ տղաներ:3 դժվարագույն շաբաթներ, որոնցից ես աշխատում էի ծատ օգուտ քաղել, այո ընդամենը 3 շաբաթ էր, բայց ինձ համար ավելի երկար էր թվում:Սկզբում ոչ մեկին ծանոթ չէի, սակայն բոլորը վաղ մերվեցին միմյանց հետ:Տղաները սկզբում վախենում էին անգամ խոսել ինձ հետ, սակայն հետո մենք արդեն կատակում էինք",- ասել է Սոնը ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում:

Սաուլի նոր ակումբի մասին




Sport.es-ի փոխանցմամբ, "Ատլետիկոյի" կիսապաշտպան Սաուլ Նիգեզը հիմնել է ֆուտբոլային ակումբ իր հարազատ քաղաքում` Էլչեում:"Կլուբ Կոստա Սիթի", սա ակումբի անվանումն է, որը կմիավորի 30 թիմ` 4-18 տարիքային խմբերով:

Ինչպես հայտնում  է Սաուլը, այս նախագծի հիմնական նպատակն է` միավորել բոլոր երիտասարդներին առողջ ապրելակերպի մեջ:

Փաստորեն, օրեր առաջ Սաուլի գրառումն, ըստ որի` նա կհայտարարեր նոր ակումբի մասին` նա սա նկատի ուներ:Բոլորը կարծում էին, որ իսպանացին պատրաստվում է լքել Մադրիդը:

вторник, 2 июня 2020 г.

20-րդ մրցափուլի կենտրոնական հանդիպումը | Լիգա Նոսի վերադարձը


Հունիսի 3-ին կսկսվի Հայաստանի Բարձրագույն չեմպիոնական խմբի 20-րդ մրցափուլը:Կկայանա ընդամենը մեկ հանդիպում`

"Արարատ-Արմենիա - Լոռի" 18:30

Այս երկու թմերն իրենց նախորդ հանդիպումներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով` կորցնելով 2-ական միավոր:Իսկ արանքում շահեց Երևանի "Ալաշկերտը", որը, հաղթելով "Արարատին", բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Ամառվա երրորդ օրվա համար նշանակված էր նաև պորտուգալական Լիգա Նոսի վերսկսումը 2 խաղով:Միմյանց դեմ կհանդիպեն "Պորտիմոնենսին" և "Ժիլ Վիսենտեն" 22:00-ին:Կեսգիշերից 15 րոպե անց էլ կմեկնարկի "Ֆամալիկաո - Պորտու" հանդիպումը:

Նույն օրը նաև կմեկնարկի Բունդեսլիգայի արդեն 30-րդ տուրը` "Վերդեր - Այնտրախտ" խաղով, որի սկիզբը 22:30-ին է:

Բարսայի 5 ֆուտբոլիստ վարակված էին կորոնավիրուսով


ԶԼՄ-ները պարզել են, որ պանդոմիայի սկզբում "Բարսելոնայի" 5 ֆուտբոլիստ և մարզչական շտաբից երկու հոգի վարակվել էին կորոնավիրուսով:

AS-ը հայտնում է, որ վիրուսով վարակվածների արդեն առողջացած են ու պատրաստ են մարզել ու մարզվել:

Հիշեցնենք, որ Լա Լիգան պետք է վերսկսվի հունիսի 11-ին:27 տուրերի արդյունքով կապտանռնագույնները գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

воскресенье, 31 мая 2020 г.

Բորուսսիան 6-1 ջախջախեց մրցակցին | այլ արդյունքներ...


Ավարտվեց Բունդեսլիգայի 29-րդ տուրի երրորդ խաղային օրը.

"Բորուսսիա Մ 4-1 Ունիոն"
"Պադերբորն 1-6 Բորուսսիա Դ"

Բորուսսիա Մյունխենգլադբախը ջախջախեց Ունիոնին, իսկ Դորտմունդի Բորուսսիան` Պադերբոռնին:Մեղուների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն:Այժմ անգլիացին այս մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել, քան տվել գոլային փոխանցում:

Դորտմունդը և Մյունխենգլադբախը հանդիպում ունեն այսօր


Շարունակվում է գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրը, մայիսի 31-ին կանցկացվի երրորդ խաղային օրը:Իսկ 29-րդ տուրը կավարտվի հունիսի 1-ին:

Մայիսի 31.

"Բորուսսիա Մյունխենգլադբախ - Ունիոն Բեռլին" 17:30
"Պադերբորն - Բորուսսիա Դորտմունդ" 20:00

Հունիսի 1.

"Քյոլն - Լեյպցիգ" 22:30


суббота, 30 мая 2020 г.

Արարատ-Արմենիան միավորներ կորցրեց | Բունդեսլիգա


Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ մրցափուլի շրջանակներում առաջին երկու հանդիպումներն ավարտվեցին:

"Լոռի 2-2 Նոա"
"Արարատ-Արմենիա 1-1 Շիրակ"

Բունդեսլիգայի 29-րդ տուրը մեկնարկել էր մայիսի 29-ին` "Ֆրայբուրգ 0-1 Բայեր" խաղով:Այսօր կայացան ևս 6 հանդիպում.

"Հերտա 2-0 Աուգսբուրգ"
"Մայնց 0-1 Հոֆենհայմ"
"Վոլֆսբուրգ 1-2 Այնտրախտ"
"Շալկե 0-1 Վերդեր"
"Բավարիա 5-0 Ֆորտունա Դյուսելդորֆ"

Բարձրագույն խմբի որոշիչ խաղերը, Բունդեսլիգա


Մայիսի 30 և շարունակվում է Բունդեսլիգան, 29-րդ տուրի հերթական հանդիպումները.

"Շալկե - Վերդեր" 17:30
"Վոլֆսբուրգ - Այնտրախտ" 17:30
"Մայնց - Հոֆենհայմ" 17:30
"Հերտա - Աուգսբուրգ" 17:30
"Բավարիա - Ֆորտունա Դ" 20:30

Բարձրագույն խմբի որոշիչ խաղերը նույնպես այսօր կմեկնարկեն.

"Լոռի - Նոա" 14:15
"Արարատ-Արմենիա - Շիրակ" 19:15

ՉԼ-ի մրցավարին ձեռբակալել են զենքի և թմրանյութի օգտագործման համար


Սլովենացի ՖԻՖԱ մրցավար Սլավկո Վինչիչին բերման են ենթարկել ոստիկանական միջոցառման արդյունքում Բոսնիա և Հերցեգովինայում, հայտնում է 24Slata-ն:

Հաղորդվում է, որ մրցավարին ձեռբակալել են հոսթելում 9 կանանց և ևս 26 տղամարդկանց հետ միասին:Բացի մարմնավաճառությունով զբաղվելուց, նրանց ձեռբակալել են նաև թմրանյութերի օգտագործման և զենքի կիրառության համար:Հարցաքննումից հետո Վինչիչին բաց են թողել:

41-ամյա Սլավկոն վարել է Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի խմբային փուլի 3 հանդիպում և Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի 1 հանդիպում:

Կադիմյանը կրկին գոլ խփեց, Բունդեսլիգայի մեկնարկը


Լևերկուզենի "Բայերն" արտագնա խաղում ուժերն էր չափում "Ֆրայբուրգի" հետ:Խաղն, առանձնապես, գոլառատ ու գոլային պահեր ով լի չէր, սակայն հյուրերը հաղթեցին 0-1 հաշվով,և կարևորը դա է:

Մայիսի 30-ին նաև իր հերթական խաղն ու գոլն անցկացրեց Գեղամ Կադիմանը, ում թիմը` "Նեմանը" հաղթեց արտագնա խաղում "Գորոդեյային":Խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածից բացեց մեր հավաքականի թեկնածուն, որից 10 րոպե անց հաշիվը կրկնապատկվեց:"Նեմանը" կարևորագույն հաղթանակ տարավ անգամ 10 հոգով:

Բելառուսի առաջնության "Տորպեդո - Սմոլևիչի" խաղն էլ ավարտվեց 2-1 հաշվով:

пятница, 29 мая 2020 г.

Կադիմյանն այսօր խաղ ունի. և կրկին Բունդեսլիգա


Բելառուսի առաջնության 11-րդ տուրը կմեկնարկի այսօր` մայիսի 29-ին "Տորպեդո Ժոդինո - Սմոլևիչի" խաղով, որը կսկսի Երևանի ժամանակով 19:00-ին:Նույն օրը կկայանա ևս մեկ հանդիպում, որում միմյանց դեմ դուրս կգան "Գորոդեյան" և "Նեմանը", որտեղ հանդես է գալիս Գեղամ Կադիմյանը:Այս հանդիպումն էլ կմեկնարկի 21:00-ին:

Բացի Բելառուսից ֆուտբոլը շարունակվում է նաև Գերմանիայում, այսօր Բունդեսլիգայի "Ֆրայբուրգ - Բայեր" խաղով կմեկնարկի 29-րդ տուրը, խաղը կսկսի 22:30-ին:

Միլանը կարող է խլել Ազմունի Նապոլին ձեռքից


Իտալացի լրագրող Դանիելե Լոնգոն, ով աշխատում է Calciomercato.com-ում, գրել է, որ "Զենիտի" հարձակվող Սերդար Ազմունով հետաքրքրվում է ոչ միայն "Նապոլին":

"Միլանը" հետաքրքրվել է իրանցու գործակալից Եվրոպա տեղափոխության հարցով:Ներկա պահին չկան բանակցություններ, սակայն մոտակա ժամանակներս պարզ կդառնա, արդյո՞ք այս հետաքրքրությունը կբերի բուն բանակցության:Ի դեպ, Ազմունի և Անտե Ռեբիչի գործակալը նույն մարդն է, ասում է Լոնգոն:

Ազմունի համար մղվող պայքարում գլխավոր հավակնորդն է "Նապոլին":Ջենարո Գատտուզոյի թիմն, ասվում էր, որ կատարել է 25 մլն եվրոյի առաջարկ, սակայն ռուսները ցանկանում են 30-ը:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը վթարի է ենթարկել Լամբորջինին


Ֆրանսիական "ՊՍԺ"-ի դարպասապահ Մարչին Բուլկան տրանսպորտային պատահարի հետևանքով ջարդել է իր Լամբորջինի մակնիշի ավտոմեքենան:

Լեհաստանի ճանապարհին նա կորցրել է կառավարումը վազանցման ժամանակ և վթարի ենթարկվել Հյունդայ ավտոմեքենայի հետ:

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այդ Լամբորջինի անգամ չէր էլ պատկանում 20-ամյա լեհ ֆուտբոլիստին, այն նա վարձել էր: